Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հետազոտությունից դեպի քաղաքականություն. moh.am

Հետազոտությունից դեպի քաղաքականություն. moh.am

«Հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով համաժողովը կարևոր հարցերի քննարկման նպատակով մեկ հարկի տակ էր հրավիրել ՀՀ առողջապահության, ֆինանսների, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց  հիշատակված հետազոտության դերն ու կարևորությունն առողջապահության հետագա քաղաքականության և ռազմավարության մշակման գործում։

«ՀՀ առողջապահության նախարարությունը,  հավատարիմ մնալով մեր կողմից ստանձնած պարտականություններին և հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020»՝ առողջության և զարգացման համաեվրոպական քաղաքականության վրա, շարունակում է համակարգի գնահատման գործընթացը։ Նպատակը բնակչության հարաճուն պահանջին զուգընթաց ոլորտի գործունեության  բարելավումը և արդյունավետության բարձրացումն է»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ առողջապահության ոլորտում գնահատման և վերլուծությունների իրականացման հիմնական գործիքներից են Առողջապահության համակարգի գործունեության գնահատման և Առողջապահության ազգային հաշիվների տարեկան զեկույցները։ Դրանք օգտագործվում են ինչպես ՀՀ պետբյուջեից ակնկալվող հատկացումները, այնպես էլ համակարգում կատարվող բաշխումները հիմնավորելու համար:

Հանդես գալով «Առողջապահության համակարգի գործունեության գնահատումը» զեկուցմամբ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Դիանա Անդրեասյանը նշեց, որ այդ գործիքը հնարավորություն է ընձեռում դիտարկել և գնահատել առողջապահական համակարգի գործունեության արդյունավետությունը, բարեփոխումների առաջընթացն ու ազդեցությունը բնակչության առողջության վրա: Այն նաև հետագա բարեփոխումների և ներդրումների գրավական է: Բանախոսը մանրամասն ներկայացրեց միջազգային փորձագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված մեթոդաբանությամբ կազմված զեկույցը։

Հայաստանի առողջապահության ազգային հաշիվները (ԱԱՀ) ՀՀ առողջապահության ոլորտի ֆինանսական հոսքերի գնահատման միակ համապարփակ գործիքն է, որը հավաքագրում, գնահատում և վերլուծում է առողջապահության ոլորտում գործող բոլոր ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այն մշակվել է հիմնվելով Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ մշակած մեթոդաբանության վրա:

Ներկայացված երկու զեկույցի շուրջ ծավալվեց   արդյունավետ  քննարկում։

Համաշխարհային բանկի փորձագետ Լուկաս Գորտազարը ներկայացրեց ծխելու տարածվածության և մահացության ցուցանիշները  Հայաստանում և Վրաստանում։ Բերելով  ծխախոտի հարկման միջոցով վնասակար այդ սովորությունից զերծ պահելու  աշխարհի փորձը` նա խոսեց  նաև ակնկալվող արդյունքների մասին։ 

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ վերջին տարիներին ՀՀ առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացվում բնակչության առողջության պահպանման ու բարելավման  ուղղությամբ։ Որպես առաջնային թիրախ են ընտրվում  ոչ վարակիչ հիվանդություններից առաջացած բեռի նվազեցումը, առողջ ապրելակերպի խթանումը, առողջ ընտանիքի ձևավորումը և ամրապնդումը: Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համակարգված աշխատանքներ են տարվում կենտրոնական և մարզային մակարդակներում՝ արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործման, հանրային առողջապահության ծառայությունների կատարելագործման, մասնագիտական որակավորման շարունակական բարձրացման և այլ ուղղություններով:

Համաժողովը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը և Համաշխարհային բանկը։

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ